ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Ուկրաինային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Իր ելույթում ամերիկացի առաջնորդն իր ռուս գործընկերոջն անվանել է «մսագործ»։ Նրա ելույթը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Դիմելով Հյուսիսային Կարոլինայի իր ընտրողներին՝ Ջո Բայդենը խոսել է հարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2%-ից 25%-ի բարձրացնելու իր նախաձեռնության մասին։ Ըստ նրա՝ դա հնարավոր կդարձնի մոտակա տասը տարում հարյուր միլիարդավոր դոլարներ ներգրավել բյուջե։

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել դրա հետ: Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Այնքան շատ բաներ կան, որ մենք կարող էինք հաջորդաբար անել: Այդ թվում՝ վերջնականապես պաշտպանել Ուկրաինային մսագործ Պուտինից»,- ասել Բայդենը։