Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է արել 2024 թվականի ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ռուսաստանի միջամտության մասին։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նրա խոսքով՝ ինքը «կասկած չունի», որ Ռուսաստանը թիրախավորելու է այս ամառ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը:

«Ես կասկածներ չունեմ, այդ թվում՝ տեղեկատվության առումով», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով Օլիմպիական խաղերին Ռուսաստանի սպառնալիքի մասին լրագրողների հարցին։