Ճապոնիայի առևտրի նախարարությունը հրապարակել է արդյունաբերական ապրանքների նոր կատեգորիաների ցուցակը, որոնք արգելվելու է մատակարարվել Ռուսաստան, հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցները կներառեն լիթիում-իոնային մարտկոցներ, գազի խողովակներ, մեքենաների համար նախատեսված շարժիչային յուղեր, թերմոստատներ, նիտրոցելյուլոզային արտադրանքներ և փայտամշակման մեքենաներ։ Այս ամենն ապրիլի 17-ից կարգելվի Ռուսաստան մատակարարել։

Բացի այդ, Ճապոնիան մայիսի 10-ից կարգելի ռուսական ադամանդի ներկրումը, բացառությամբ արդյունաբերական օգտագործման, այս որոշումը G7-ի երկրներն ընդունել են դեռևս դեկտեմբերին։