Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել The Wall Street Journal-ը։

Նրա տեղեկություններով՝ Իսրայելը Իրանի հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Թեհրանը կպատասխանի հրետակոծությանը, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն իրավիճակի սրում չհրահրելու համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը իր հերթին հերթական ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակը չսրել։