Իրանն ու Իսրայելն այս փուլում չեն ծրագրում այլևս ուղիղ հարձակումներ իրականացնել միմյանց վրա, հայտնում է CNN-ը։
«Այս երկու հակառակորդների ուղիղ հարձակումներն ավարտվել են»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանը չի ակնկալում արձագանքել Իսրայելի վերջին հարվածին։ Սակայն հեռուստաալիքի զրուցակիցը չի նշել այս պահվածքի պատճառը։
The Washington Post-ը, վկայակոչելով Իսրայելի ներկայացուցչին, հայտնել է, որ իսրայելական զինվորականները ուրբաթ օրը ավիահարված են հասցրել Իրանի տարածքին։ Նրա խոսքով՝ սա պատասխան էր իրանական հրթիռներին և անօդաչու սարքերի հարձակումներին Իսրայելի վրա։
Հրատարակությունը նշել է, որ դեռ պարզ չէ, թե Իսրայելի այս հարվածն Իրանին ինչ վնաս է հասցրել։ Իրանի ներկայացուցիչը միայն նշել է, որ նրանց նպատակն է Թեհրանին փոխանցել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին։
Պայթյունների ձայներ են լսվել Իրանի Սպահան և Թավրիզ քաղաքների մոտ, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են չբացահայտված օդային թիրախների դեմ։
Ապրիլի 14-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման, որին զոհ գնացին մի քանի իրանցի ռազմական խորհրդականների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու գեներալների: