Ռուսաստանը կշարունակի աջակցել ԿԺԴՀ-ի ժողովրդին Վաշինգտոնի հետ տարիների տևող դիմակայությունում՝ զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Nodong Sinmun թերթի համար «Ռուսաստան և ԿԺԴՀ. բարեկամության և համագործակցության ավանդույթներ» հոդվածում»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հոդվածում։
«Ռուսաստանը միշտ աջակցել և աջակցելու է ԿԺԴՀ-ին և կորեացի հերոս ժողովրդին նենգ, վտանգավոր և ագրեսիվ թշնամու դեմ անկախության, ինքնության և զարգացման սեփական ուղին ընտրելու իրավունքի համար պայքարում»,- ասել է Պուտինը։