ՌԴ նախագահ Պուտինը խնդրել է Իրանի հոգևոր առաջնորդին՝ Այաթոլլա Խամենեին, զուսպ արձագանքել՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական լիդերի՝ Թեհրանում սպանությանը ու չթիրախավորել իսրայելական քաղաքացիական օբյեկտները:
Պուտինի ուղերձը Իրանի հոգևոր առաջնորդին է հասցրել ՌԴ ՊՆ նախկին նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու բարձրաստիճաան իրանցիներին:
Մասնավորապես, նշվում է, որ իրանական կողմը փորձւոմ է համոզել Ռուսաստանին՝ իրենց փոխանցել SU-35 կործանիչներ, այս մասին տեղեկացնում է իսրայելական www.vesty.co.il կայքը:
Հիշեցնենք, որ Հեզբոլլահն արդեն սկսել է իր պատժիչ գործողությունները և առավոտից կազմակերպության անօդաչուները գրոհում են Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ: