Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմինե Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, մտացածին, միջին ծանրության հանցագործության վերաբերյալ 2012թ. ապրիլի 2-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Նոր-Նորք բաժին այն մասին, որ Թաթուլ Հ.-ն 2011թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2012թ.մարտի 30-ը իր անչափահաս երեխային' Աննա Ս.-ին ստիպել է մուրացկանությամբ զբաղվել' ստանալով նրանից օրական մոտ 20.000 ՀՀ դրամ գումար:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի' hանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է' գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net