Ինչպե՞ս կարձագանքեք մամուլում եղած հրապարակմանը, թե ԴԱՀԿ ծառայության ղեկավարը արձակուրդում է և այլևս չի վերադառնալու իր աշխատանքին:
Այս մասին HayNews.am-ը հետաքրքրվեց ԴԱՀԿ ծառայության պետի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանից։
«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն օրենքով սահմանված կարգով այս տարվա մարտի 19-ից ապրիլի 15-ը ներառյալ օգտվել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, և ապրիլի 16-ից գտնվում է աշխատանքի մեջ: Հետևաբար, ինչպես արձակուրդին վերաբերող լուրերը, այնպես էլ նրա հետագա գործունեության մասին տարբեր ենթադրությունները իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Aravot.am-ը գրել էր, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, որն այժմ արձակուրդում է, արձակուրդից չի վերադառնալու իր զբաղեցրած պաշտոնին: Պարոն Պողոսյանը նույնիսկ իր մտերիմ շրջապատում է ակնարկել այդ մասին: