ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Պարոն Գագիկ Բեգլարյանին.
Հարգելի Պարոն Բեգլարյան ես ապրում եմ Արմավիրի մարզ գ. Մերձավանում, գյուղին սպասարկող տրանսպորտ չկա: Միայն հ-205 Էրեբունի-Արցախի փ.-կ\թ Հայրենիք-3րդ մաս-Փարաքար-Արգավանդ-Թայրով-Մերձավան-Այգեկ-Բաղրամյան-Նորակերտ երթուղայինն է անցնում գյուղով: Երևանում միայն մինչև կ\թ Հայրենիքում իսկ գյուղերից մինչև Մերձավան կարելի է նստել քանի որ դրանից հետո ոչ միայն նստելու այլ կանգնելու տեղ չի լինում: Չեմ սխալվի ասեմ աշխատում են 20 րոպե ընդմիջումով իսկ ժ-20.00-ից հետո երևի 1 կամ 2 երթուղային է լինում: Ես աշխատում եմ և առավոտյան աշխատնքի հասնելու կամ աշխատանքից տուն գնալու համար չեմ հիշում երբ եմ օգտվել այդ երթուղայինից: Նման իրավիճակում են նայև ուսանողնորը և Երևանում աշխատողները: Երեկ բախտ վիճակվեց Արգավանդում մի կերպ տեղավորվել: Երթուղայինում այդ պահին կար 29 ուղևոր: Անբացատրելի էր թե ով ում որ մասին էր նստել,հենվել,կանգնել: Նման իրավիճակում լինում են վեճեր և ուղևորների և վարորդի միչև, հնարավոր է նաև գրպանահատումներ: Չի պահպանվում անվտանգության ոչ մի կանոն քանի որ 13 տեղանոց երթուղայինում 20-30 հոգի էլ չեմ ասում երթուղայինների հալումաշ վիճակի մասին:
Խնդրում եմ–կամ ավելացնել ևս մեկ երթուղի կամ երթուղայինները փոխարինել ավտոբուսներով:
Կանխավ՝ Շնորհակալ եմ: