Tert.am. Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նախնական համաձայնության ծրագիրը 2010-ին «Մավի Մարմարա» նավի վրա զոհված և տուժած ուղևորների ընտանիքներին փոխհատուցում հատկացնելու մասին: Փոխհատուցման գումարի չափը դեռևս սահմանված չէ, տեղեկացնում է Russian Today-ը:
Թուրքիան իր կողմից պարտավորվում է դադարեցնել նավի վրա հարձակում գործած իսրայելցի զինվորների դեմ հարուցված բոլոր դատական գործընթացները: Իսրայելն, իր հերթին, փոխհատուցում կտրամադրի հատուկ ստեղծված հիմնադրամի միջոցով:
Բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման որոշմամբ:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2010-ի մայիսի 31-ին տեղի ունեցած դեպքի մասին, երբ իսրայելցի զինվորները հարձակում էին գործել դեպի Գազայի հատված ուղևորվող թուրքական ուղևորատար և բեռնատար նավերի վրա, որը 2007-ից գտնվում է Իսրայելի կողմից մշտական շրջափակման մեջ: «Մավի Մարմարա» նավի վրա գտնվող ուղևորներից դիմակայություն ցուցաբերած Թուքիայի 9 քաղաքացիներ զոհվել էին, 30-ը՝ վիրավորվել: