Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 ԼV 131 համարանիշի և 42-ամյա Գևորգ Քիշոյանի վարած Toyota մակնիշի 083 ՏՏ 05 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիավորներ չկան, իսկ բախման արդյունքում Grand Cherokee-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակելի շենքի բակում եղած զրուցարանին՝ («բիսեդկա»-ին) կոտրելով զրուցարանի նստարանները և այնտեղ եղած ծառը։ Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։