Փարիզում տղամարդն ատրճանակով ինքնասպանություն է գործել մանկապարտեզում՝ երեխաների աչքի առաջ։
Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ մոտ 60 տարեկան տղամարդը մտել է մասնավոր կաթոլիկ մանկապարտեզի սպասասրահ, որտեղ այդ պահին եղել է մոտ 10 երեխա և 1 հասուն մարդ, և ատրճանակով ինքնասպանություն է գործել։
Լրացուցիչ տեղեկության համաձայն՝ տղամարդն անարգել մուտք է գործել հաստատություն։ Հետաքննությունը դեռ չի պարզել տղամարդու ինքնությունն ու ինքնասպանություն գործելու դրդապատճառները։