2011 թվականին թուրքական Բոդրում հանգստյան գոտում ռուսաստանի քաղաքացիներին ալկոհոլով թունավորելու գործով 4 ձերբակալված անձիք դատարանի որոշմամբ կրելու են 90 տարվա ազատազրկում, հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով Риа Новости-ին, որն էլ իր հերթին հղում է կատարում Բոդրումում մահացածներից մեկի ամուսնու փաստաբանին:
20 հոգուց բաղկացած խումբը 2011 թվականին Բոդրումում նավով զբոսանքի ժամանակ թունավորվել էր կեղծ ալկոհոլից, ինչի հետևանքով զոհվել էր 5 մարդ: Մահվան պատճառ է դարձել մեթիլային սպիրտը, որը եղել է կեղծ Mr. Burdon շշի մեջ:
Փաստաբանը հավելել է, որ նավի տերը և աշխատակիցները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման: