Այսօր՝ մայիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում, Reno Megan մակնիշի 33 ՍR 530 համարանիշի վարորդը, Իսակովի պողոտայում՝ SPS բենզալցակայանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, 28 ամյա Ռուզաննա Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մալաթիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը, վթարի վայրից ինչ-որ անձինք փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան տանեին ու նույնիսկ մեքենայի վրայից հանել էին համարանիշները: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով վթարի վայր է ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը ում վթարի վայրում ինչ-որ անձինք ներկայացրել էին մեկ քաղաքացու և հայտարարում էին, թե իբր մեքենան վարել է նա: Տեղում Գրիգորյանը պարզում է, որ ավտոմեքենան վարել է Անդրանիկ անունով մի երիտասարդ ում մարմնական վնասվածքներով տեղափոխել են էրեբունի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցում նա ստել է թե փոսն ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել և բժիշկներին հայտնել է, որ բուժումը ցանկանում է ստանալ տնային պայմաններում: Պարզվել է, որ նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, իսկ հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում: Վթարի վայր ժամանած մի քանի անձինք քննիչին համոզում էին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք և վթարն էլ չձևակերպվի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից արագության գերազանցումն ու անվահեծանի կոտրվելը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի