Սիրիական բանակն ամբողջովին իր վերահսկողության տակ է վերցրել Ալ Քուսեյր քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում. գրում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:

«Մեր զինված ուժերը կայունութուն և անվտանգություն են հաստատել Հոմս նահանգի Ալ Քուսեյր քաղաքի տարածքում»,-նշում է գործակալությունը:

Նշենք, որ Սիրիայում շարունակվող երկարատև հակամարտության ընթացքում Ալ Քուսեյրը մնում էր կատաղի բախումների մարտաբեմ ապստամբների և կառավարական զորքերի միջև: