Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գորիսի իրադարձություններին, ասել է, որ յուրաքանչյուր մեղավոր պետք է օրենքի խստությամբ պատժվի:
«Քննարկել ենք Գորիսի դեպքերը, նախկին մարզպետի հրաժարականը, կոնկրետ ես ներկայացրել եմ տեսակետ, այն է' որ խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, անկախ պաշտոնից' յուրաքանչյուր մեղավոր պետք է օրենքի խստությամբ պատժվի:
Կառավարությունն ընդունել է հրաժարականը, հանրապետության նախագահն էլ' հաստատել, որևէ այլ նշանակման հարց չենք քննարկել»,- ասել է Է.Շարմազանովը' ավելացնելով. «Գորիսում եղել է շատ ցավալի դեպք, բայց ես խնդրում եմ, որ որևէ մեկն իրավապահ համակարգի պարտավորություն չվերցնի»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 08.06.2013թ. համարում: