Աֆղանստանից զորքերը դուրս բերելու աշխատանքների շրջանակում ԱՄՆ-ը սկսել է վերացնել նաեւ մի քանի միլիարդ դոլար արժեք ունեցող ռազմական տեխնիկան, գրում է Lragir.am-ը՝ ելնելով The Washington Post-ի տվյալներից:
Թերթի տվյալներով, զինվորականներն արդեն 77 հազար տոննա տեխնիկա ու սարքավորումներ են ոչնչացրել, այդ թվում, մի քանի հարյուր մարտական մեքենա: Ըստ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելության ներկայացուցչի, ավելի քան 7 մլրդ դոլարի հասնող տեխնիկայի տեղափոխումն ԱՄՆ չափազանց թանկ կարժենա, այդ պատճառով էլ որոշվել է ոչնչացնել այն: