Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակչուհին
մահից է փրկվել սիլիկոնե կրծքի իմպլանտի
պատճառով: Իմպլանտը պայթել էր այն բանից հետո,
երբ կինը 4 ժամ շարունակ պառկած էր մնացել կրծքի
վրա: Նա այնքան էր տարվել iPhone-ի իր խաղով, որ
չէր զգացել կրծքավանդակի ցավերը: Եվ միայն
հանկարծակի սուր ծակոցներից հետո, որոնք
անտանելի ցավեր էին առաջ բերել, կինը դիմել էր
բժշկի: Պարզվել է, որ պատճառը անորակ իմպլանտն
է, որը չի դիմացել ճնշմանը. գրում է The Inquisitr-ը:
Բժշկական միջամտության շնորհիվ իմպլանտը
հեռացվել է: Կինքը կրծքի մեծացման պլաստիկ
վիրահատություն էր կատարել մի քանի տարի առաջ:
Չինաստանն աշխարհում կրծքի պլաստիկ վիրահատությունների քանակով այսօր 2-րդ տեղում է
գտնվում: Առաջինն ԱՄՆ-ն է: Այստեղ նույնպես քիչ չեն պայթող կրծքերի զոհերը