Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 72-ամյա Տոլյա Սաղոյանը, վարելով Mitshubishi Pajero մակնիշի 88 PՈ 881 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում՝ «Միկա» բենզալցակայանի մոտ, բախվել է թիվ 127 էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 12-ամյա Հրաչյա Սաղոյանը և 14-ամյա Անատոլի Սաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Սաղոյանը սովորում է Երևանի «Քվանտ» վարժարանի 7-րդ դասարանում, իսկ Ա. Սաղոյանը ՌԴ քաղաքացի է:

Մանրամասները' այստեղ