Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրը կկատարի իր առաջին արտասահմանյան այցելությունը այդ պաշտոնում. նա այսօր կժամանի Բրազիլիա՝ մասնակցելու երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին:

Պատմության մեջ առաջին լատինամերկացի պոնտիկիֆիկոսի այցելությունը նպատակ ունի հետաքրքություն առաջացնել եկեղեցու նկատմամբ առաջին հերթին Լատինական Ամերիկայի երկրներում: Այս տարածաշրջանը ավանդաբար կաթոլիկ է համարվում, սակայն վերջին տարիներին եկեղեցին աստիճանաբար կորցնում է իր դիրքերը: