Ընդամենը երկու օր է, ինչ թանկացել են երթուղային տաքսիների և ավտոբուսների գները' դառնալով 150 դրամ: Գների բարձրացմանը զուգահեռ անմիջապես լուրեր սկսեցին շրջանառվել, ըստ որի Սամվել Ալեքսանյանը բարձրացրե՞լ է իրեն պատկանող 82 համարի օրական «պլանը» 6000 դրամով: Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է համապատասխանում այս տեղեկատվությունը իրականության հետ: Slaq.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ նման բան չկա, այդ տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծիք է: Ավելին այսօր արդեն Արման Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 82 համարի երթուղայիններն ուղևորներից վերցնում են 100 դրամ: