Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ 26-ամյա Արմեն Բաբայանը, վարելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 24 ԼՍ 264 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր վերանորոգվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար վարորդը չի տուժել:

Շարունակություւնն' այստեղ: