Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Սարի թաղի 26 փողոցում ճանապարհի անբարեկարգ և հսկայական մարդաբոյ փոսերի հետևանքով Зил մակնիշի 01 ԼՕ 366 համարանիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել կայանված BMW մակնիշի 08 ԼՏ 068 համարանիշի ավտոմեքենայի վրա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցը կարելի է համարել աշխարհից կտրված, իսկ պատկան մարմինները, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները, գարնան ձնծաղիկի նման ընտրություններից ընտրություն են բարեհաճում ժամանել նշված փողոց և ամեն անգամ խոստանում, որ փողոցը կբարեկարգվի: Բարեբախտաբար, տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված փողոցում բնակվում են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, և լավ է, որ այդ պահին երեխաները փողոցում չեն եղել: Մանրամասները կարդացեք այստեղ: