Air France ավիաընկերությանը պատկանող օդանավաից վայրէջքի ժամանակ տղամարդ է վայր ընկել: Միջադեպը տեղի է ունեցել Նիգերում: Պաշտոնական տվյալներով՝ նա մահացել է գետնին ստացած հարվածից: Վայր ընկնելով՝ տղամարդը քիչ է մնացել պատահաբար սպանի այդ տարածքում գտնվող անցորդին. տեղեկացնում է ABC News-ը:
Տղամարդու մարմինը հայտնաբերվել էր Նիգերի մայրաքաղաք Նիամեում, ուր և ինքնաթիռը վայրէջք էր կատարում: Տեղաբնակներից մեկը, ում գլխին ընկել էր օդից հայտնված տղամարդը, հազիվ է փրկվել մահից: Իշխանությունները ենթադրում են, որ տղամարդը տեղավորվել էր ինքնաթիռի անվախցիկում:
Ֆրանսիական ավիաընկերության օդանավը թռիչք էր իրականացնում Բուրկինա Ֆասոյից դեպի Նիգեր, որտեղից էլ ուղևորվելու էր Փարիզ: Հավանաբար, զոհվածը փախստական է եղել: