Երեկ՝ օգոստոսի 22-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է 53-ամյա Լուսաբեր Բաղդասարյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 19-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Այդ օրը վթարի հետևանքով վիրավորվել էր 17 և մահացել՝ 3 հոգի: Մահացածներից 2-ը ամուսիներ էին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում պարզվել էր օգոստոսի 19-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 3 և վիրավոր 13 անձանց ինքնությունները:
Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ էին տեղափոխվել Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Լարիսա Հախվերդյանը, 32-ամյա Վանուշ Ղազարյանը, Արմինե Ղազարյանը, ովքեր մահացել էին: Իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ՝ 53-ամյա Լուսաբեր Բաղդասարյանը, 42-ամյա Հրանտ Սուքիասյանը, 13-ամյա Դիանա Սուքիասյանը, 11-ամյա Արգիշտ Սուքիասյանը, 62-ամյա Լարիսա Բաբայանը, 10-ամյա Հայկուհի Գոռոյանը, 12-ամյա Հարություն Գոռոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 24-ամյա Լիաննա Բախոյանը, 30-ամյա Արթուր Ազիզյանը, 3-ամյա Վաչագան Ազիզյանը, 5-ամյա Ջուլյա Ազիզյանը, 4-ամյա Լուիզա Սուքիասյանը տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Պարզվել էր նաև, որ Ford Transit-ը վարել էր Ակունք գյուղի բնակիչ՝ 45-ամյա Սարգիս Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացած Վ. և Ա. Ղազարյանները ամուսիններ էին:
Մանրամասները` այստեղ: