«Ժոդովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պատրաստվում է սեփական լրատվական կայքը «բացել»։ Թերթի տեղեկություններով կայքն արդեն «գրանցվել» է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն անձնական կայքերն ունեն ու իրենց ցանկալի պահին կարողանում են «տոպկել»՝ ում կամենում են։
Եվ ահա «Տամոժնի Գագոն» էլ է որոշել հետ չմնալ, այսուհետ նա էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և այլոց օրինակով «քլնգելու» է իրեն ոչ ցանկալի մարդկանց։
Սակայն թերթի այս տեղեկությունը ՊԵԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բնականաբար, հերքեցին:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Ժողովուրդ