Մաքսային միությանը միանալու' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա:  Այս մասին www.mediamall.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 «Պետք է վստահել հանրապետության նախագահին: Նա առաջնորդվել է պետության շահերից ելնելով, ընտրել է կոնկրետ գերակայության ուղին »,-ասաց ԱԺ փոխնախագահը:

 

«Հայաստանը չի շարժվում «կամ-կամ»-ի ճանապարհով, այլ «եւ-եւ» ճանապարհով»,-ԱԺ փոխխոսնակի խոսքով' այստեղ հակասություն չկա, եւ սա չի նշանակում բանակցությունների դադարեցում Եվրոպայի հետ:

 

«Կրկնում եմ, վերջին տարիներին Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի արդյունքում բավական արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել»,-եզրափակեց Շարմազանովը: