Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսդինե Խանջյանը ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 6-ին' Բեյրութում: Նրա ընտանիքը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել Կանադա և ուսանել տեղի բուհերում:

Ավարտել է «Կոնկորդիա» համալսարանը' ստանալով ֆրանսերեն և իսպաներեն լեզուների թարգմանչի որակավորում, ապա' Տորոնտոյի համալսարանը' ստանալով քաղաքական գիտությունների ոլորտում գիտական աստիճան: Հիմնականում նկարահանվել է ամուսնու ֆիլմերում, որոնք բազմաթիվ մրցույթներում շահել են մրցանակներ:

Խաղացել է «Սև կատակերգություն», «Ընտանեկան դիմանկար», «Էկզոտիկա», «Ապահովագրական գործակալը», «Օրացույց», «Ֆելիսիայի ճամպրուկը», «Արարատ», «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հանդես է եկել նաև հեռուստաբեմադրություններում' «Ոչնչի փնտրտուք», «Գաղտնի պատմությունների անթալոգիան»: Բնակվում է Տորոնտոյում: