Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային' հորդորելով ետ կանգնել Սիրիայում սպասվելիք պատերազմական գործողություններից: Նույնական բովանդակությամբ նամակներ հասցեագրվել են նաև մի քանի նախագահների, ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունին:
«Նախագահ Օբաման և ամերիկյան կառավարությունը դեռ կարող են վերանայել իրենց դիրքորոշումը: Կան տարբեր միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է հարթել խնդիրը: Այդ իսկ պատճառով էլ գրել եմ այդ նամակները»,-հայտնել է Ինդոնեզիայի առաջնորդը. տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը' հղում տալով «Jakarta Globe»-ին: