tert.am Հնդկաստանի իշխանությունները Բենգալյան ծոցի Ուլեր կղզում բարեհաջող իրականացրել են «Ագնի 5» նոր բալիստիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Ագնի» հնդկական բալիստիկ հրթիռների «ընտանիքը» ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ Կառավարվող հրթիռների ստեղծման համապարփակ ծրագրի շրջանակներում։
«Ագնի 5»-ը կշռում է 50 տոննա, երկարությունը՝ 17.5 մ, տրամագիծը՝ 2 մ։ Հրթիռը կփորձարկվի ևս մի քանի անգամ, ինչից հետո կսկսվի դրա սերիական արտադրությունը։