tert.am Թուրք ակտիվիստ Քեն Քավուսօղլուն, ով բացահայտ միասեռական է, հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Բուլանսակի քաղաքապետի ընտրություններում։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, հղում կատարելով Hurriyet Daily News-ին, քաղաքն ունի 60 հազար բնակչություն և գտնվում է Սև ծովի ափին։

 

Միասեռականը ծնվել է Ստամբուլում, կրթությունը ստացել ԱՄՆ-ում։ Հաղթելու դեպքում նա կլինի Թուրքիայի պատմության մեջ առաջին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքապետը։

 

Նա խոստացել է, որ եթե հաղթի, ապա բացի միասեռականներից կաջակցի նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կապահովի քաղաքում ամերիկյան ներդրումների աճը։