Գյումրու ավագանու այսօրվա նիստին որոշում է ընդունվել քաղաքային բյուջեից 6.5 մլն դրամ հատկացնել դիահերձարանի կառուցման համար, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել է 19 հարց, որի շրջանակում ավագանու որոշմամբ 3 մլն դրամի հատկացում է արվելու Մինաս Ավետիսյանի «Հայկական հովերգություն» որմնանկարը վերականգնելու և քաղաքապետարանում տեղադրելու համար:
«Այսօրվա նիստին հաստատվեց Գյումրու օրհներգը: Դա «Գյումրի-Լենինական» երգն է, որը գրել է Վլադիմիր Բալյանը, իսկ բառերը Հովհաննես Շիրազինն է: Պարզապես բառերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ «Լենինական» բառը լրիվ հանվել է»,- ասաց նա: