Սիրիայում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են ավտոբուս՝ ուղևորներով: Գերության մեջ է հայտնվել 40 մարդ՝ այդ թվում կանայք և երեխաներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով։
Ավտոբուսում հիմնականում եղել են Նաբալ և Ալ-Զահրա քաղաքների բնակիչներ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
«Ալ-Նուսրայի» ճակատ կազմակերպությունը ստեղծվել է 2012թ.-ին՝ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այն սերտ կապեր ունի «Ալ-Կաիդայի» հետ։