168.am Ռուսական Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չմիջամտել Վլադիմիր Պուտինի անձնական կյանքին և փոխարենը նրա աշխատանքին գնահատական տալ որպես պետության ղեկավար:

 

Պեսկովը հավելել է, որ անձնական կյանքի համար նախագահն ունի չափազանց քիչ ժամանակ. «Ընտրությունների ժամանակ մենք ձեզ հետ քվեարկել ենք նախագահի օգտին, հետևաբար եկեք ուշադրություն դարձնենք նրա վրա, թե նա ինչպիսի նախագահ է: Իսկ թե նա ինչպիսի տղամարդ է, նա կին ունի՞, թե՞ ոչ, եկեք դա թողնենք նրան, եկեք չմիջամտենք: Նա պարտավոր չէ խոսել իր անձնական կյանքի մասին:

 

Կարող եմ ասել միայն այն, որ ես անկեղծ ասած դժվարանում եմ պատասխանել նրա անձնական կյանքի հարցին: Նա այնքան է աշխատում, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից նրան դրա համար ժամանակ»: Պեսկովը հավելել է, որ չգիտի, թե որտեղից են ծագում ենթադրությունները, թե Պուտինն ամուսնացել է (Ալինա Կաբիևայի հետ):