Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցինիկ և երեսպաշտ է անվանել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությունները և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջուկային ծրագրի շուրջ նրա ունեցած ելույթը. գրում է Интерфакс-ը:
«Այդ ելույթը ցինիկ և երեսպաշտ էր»,-ասված է Իսրայելի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
«Դրանում չկար ոչ մի գործնական առաջարկ միջուկային ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև բացակայում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության դրսևորում: Դա շատ տիպիկ է Իրանի համար՝ խոսել և դրանով ժամանակ շահել միջուկային զենք ստանալու համար»:
Նշենք, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ռուհանին իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, քանի որ միջուկային զենքի առկայությունը հակասում է Իրանի կրոնական համոզմունքներին: