ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում ելույթի ժամանակ շեշտել է իր երկրի բացառիկության մասին: «Ոմանք կարող են չհամաձայնվել, բայց ես հավատում եմ, որ Ամերիկան բացառիկ է»,-հայտարարել է Բարաք Օբաման:
Իր ելույթներում Օբաման ոչ առաջին անգամն է շեշտել, որ ԱՄՆ-ում քաղաքականությունն առաջին հերքին ծառայում է ամբողջ աշխարհի շահերին: Բացառիկություն ասվածը սուր քննադատության առաջացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
«Շատ վտանգավոր է մարդկանց ներշնչել նրանում, որ իրենց համարեն բացառիկ: Կան մեծ, փոքր, հարուստ և աղքատ, խոր դեմեկրատական ավանդույթներով երկրներ, ինչպես նաև երկրներ, որոնք դեռ փնտրում են իրենց ճանապարհը դեպի դեմոկրատիա:
Այդ երկրների քաղաքական գործիչները տարբերվում են մշտապես: Մենք բոլորս տարբեր ենք, բայց երբ մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում, չպետք է մոռանանք, որ Աստված մեզ հավասար է ստեղծել»,- ասել է Պուտինը: