ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 23-28.09.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, Տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասնյոթ որոշում և հաշվարկվել է 4.12մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ինը գործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 3708.7 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 412.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 800.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

Ապօրինի որս

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսությաներկուդեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Սևանի մ/ճ հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի և ձկնորսության հինգ դեպքի քննության արդյունքում առգրավվել է 14 ձկնորսական ցանց, 21.5 կգ. կարաս տեսակի ձուկ և 8 կգ. խեցգետին: Բռնագրավված 8 կգ. խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողել Սևանա լիճ, իսկ 21.5կգ. կարաս տեսակի ձուկը հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ որպես հումանիտար օգնություն:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժինը՝ Թեժ գծով ստացված ահազանգի երեք գործի ուսումնասիրության արդյունքում կայացրել է 150.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.1 մլն.դր. գումար: