Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ թիվ 5 երթուղային տաքսու վարորդ Արսեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 37-ամյա Արսեն Հակոբյանը, ով եղել է թիվ 5 երթուղային տաքսու վարորդ, դատավճռի համաձայն' երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված վիճաբանել է նույն երթուղու վարորդներ' Արտակ Սաղաթելյանի և Վրեժ Պողոսյանի հետ և նրանց կողմից ծեծի ենթարկվել: Հարցերը պարզաբանելու նպատակով Ա.Հակոբյանը գործընկեր վարորդներին ժամադրել է, իսկ հանդիպման մասին նախապես տեղյակ պահել իր ընկերներ Ալեքսանյանին, Նորայր Բաղիրյանին, Վրույր Վերդյանին և Հրաչյա Հակոբյանին: Պայմանավորվածության համաձայն' Ա.Հակոբյանն իր «թիմակիցների» հետ Ավանում գործող «Սթար» սուպերմարկետի մոտ հանդիպել է Արտակ Սաղաթելյանին և Վրեժ Պողոսյանին, որտեղ վերջինս փորձել է հաստատել իրենց դիրքը երթուղում, ինչը չի ընդունել Ա.Հակոբյանը և հենց վերջինս էլ հարցի հետ անհամաձայնությունը փորձել է լուծել բռունցքներով: Օգտվելով հարմար առիթից՝ բռունցքով 1 անգամ հարվածել է Վ.Պողոսյանի դեմքին՝ պատճառելով գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող վնաս, որն էլ հանգեցնել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման՝ անզգուշությամբ առաջացնելով Վրեժ Պողոսյանի մահը: Դատարանը Արսեն Հակոբյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներն է ճանաչել, առաջադրված մեղադրանքն ընդունելը, ՀՀ ոստիկանություն ինքնակամ ներկայանալը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ինչպես նաև' տուժողի իրավահաջորդին պատճառված վնասի փոխհատուցելուն ուղղված գործողություններ կատարելը: Ա. Հակոբյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել նաև խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան 2 երեխայի առկայությունը: Ի դեպ, դատարանն առանց քննության է թողել տուժողի իրավահաջորդ Մելանյա Պողոսյանի քաղաքացիական հայցը' ամբաստանյալ Արսեն Հակոբյանից 5 500 ԱՄՆ դոլարին համարժեք 2 300 000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Իսկ Արսեն Հակոբյանի նկատմամբ նշանակել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց' արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում հոգեբույժի մոտ:
Թիվ 5 երթուղային տաքսու վարորդների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի մահով
20:43 - 1.Հոկտեմբեր.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/24037
Առաջարկում ենք նաև
02/02/24 12:15
Օտարերկրացիների միջև վիճաբանությունը ավարտվել է մասնակիցներից մեկի մահով, իսկ մյուսը վիրավորվել է
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
10/01/24 14:15
Ավանի Նարեկացու թաղամասում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով
29/06/23 17:23
Հոր և որդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
07/10/21 10:41
Նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը
07/10/21 00:04
Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող աշխատել նրանցից մեկի հետ` ընդդեմ մյուսի. Իրանի ԱԳՆ ղեկավար
17/09/21 21:04
Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան