Այսօր Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
Իհարկե, դրանց կանխատեսելի արդյունքները ոչ ոքի մոտ կասկած չէին հարուցում, սակայն երեկ երեկոյան հայտնի է դարձել, թե Բաքվում վերջնական ինչ արդյունքներ են պատրաստվում գրանցել թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին:
Սկանդալը բացահայտվել է միանգամայն պատահական. գրում է Эхо Москвы-ն: Ադրբեջանի ԿԸՀ-ն Iphone 7 Android-ի համար հատուկ հավելված էր մշակել, որի միջոցով հնարավոր կլիներ հետևել ընտրությւոնների ընթացքին: Սակայն ողջ պարադոքսը կայանում է նրանում, որ հավելվածն արդեն տեղեկություններ էր պարունակում այն մասին, թե նախագահի թեկնածուներից ով ինչքան ձայն է հավաքելու ընտրությունների ավարտին: Օրինակ' ըստ այդ հավելվածի' գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72.76%-ը, իսկ ընդդիմադիր միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հավաքել է 10 անգամ ավելի քիչ ձայն' 7.4%: Սա դեռ ամենը չէ. հավելվածում նշված է եղել, թե որ ընտրատեղամասում բնակչության քանի տոկոսն է քվեարկել:
Ամբողջ խնդիրը նրանում է, որ «Happy Baku» ընկերությունը, որտեղ մշակվել էր հավելվածը, տեխնիկական սխալ էր թույլ տվել: Նրանք ակտիվացրել էին հավելվածը ընտրություններից մի քանի օր առաջ: Այս կեղծիքը նկատել էր ադրբեջանական «Meydan TV» ինտերնետ աղբյուրը, որը համացանցում տեղադրել էր սքրինշոթերը: