Ժնևում մեկնարկել են Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունները. գրում է РИА Новости-ն:
Իրանական պատվիրակությունը, երկրի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի ղեկավարությամբ, ժամանել է Ժնևում ՄԱԿ-ի Ազգերի պալատ, որ փակ դռների հետևում նիստ է ընթանում:
Պատվիրակությունների կազմը սահմանափակ է:
Այսօր պլանավորվում է բանակցությունների 2 փուլ: Առաջինը տեղի կունենա արտգործնախարարի, իսկ երկրորդը' փոխարտգործնախարարի մասնակցությամբ:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք Իրանից միջուկային խնդրի լուծման հարցում նոր առաջարկներ են սպասում: