Ռուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում Ռուսաստան -Ադրբեջան հանդիպման նախօրեին ստիպված են եղել պատասխանել Հայաստանի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին:

 

Պարզվում է՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից հարցաքննվել է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Ռուսական սոցցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովի զվարճալի զրույցը, որը ներկայացնում ենք ստորև.

 

-Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:


-Գնդակ գլորելու:

 

-Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:


-Գնդակ եմ գլորում:

 

-Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:


-Գնդակ եմ գլորել:

 

-Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:


-Այո:

 

-Ու՞մ հետ:


-Յուրիկի և Արազի:

 

-Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:


-Գնդակ եմ գլորել:

 

-Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:


-Գնդակ գլորելու:

 

-Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե'ք և պատասխանե'ք հարցերին:


- Ես միանգամայն լուրջ եմ : Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:

 

-Ի՞նչ ոչխար:

 

-Դե դրանք, որոնք գնդակ չեն:

 

-Ի՞նչ գնդակ: Դուք հայ եք:


-Ոչ, Յուրան և Արազն են հայ:

 

-Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:


-Նեապոլում:

 

-Ի՞նչ Նեապոլում:


-Իտալական:

 

-Ի՞նչ նպատակով են նրանք Նեապոլ ուղևորվել:


-Գնդակ գլորելու…