Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բնակիչ, 55-ամյա Սեյրան Հակոբյանը իր կողմից վարած «Mercedes» մակնիշի 34 ԼV 393 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջում:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները, տեսուչ Ռաֆիկ Օսիպյանը և Կարո Չալաբյանը: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Կարեն Իգիթյանի գլխավորությամբ:

 

Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փտուկյանի գլխավորությամբ վթարի վայրում քննչական գործողություններ են կատարում, որից հետո Կ. Փտուկյանի հանձնարարականով քարշակի օգնությամբ մեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը մասնագիտությամբ շինարար է, ամուսնացած է, ունի կին և 2 տղա:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

shamshyan.com