Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝31-ամյա Ալինա Կարապետյանը, վարելով «Mercedes Benz A 190» մակնիշի 48 AԼ 444 համարանիշի ավտոմեքենան, Հերացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 59-ամյա Հրաչյա Կարապետյանին:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: