The Washington Post պարբերականի սյունակագիր Թոլ Գոբսը կարծում է, որ ալկոհոլիզմի և ցածր ծնելիության մակարդակի պատճառով Ռուսաստանին սպառնում է մուսուլմանական կրոնական ժողովրդագրական հեղափոխություն, որը շատ ավելի մեծ հետևանքներ կունենա միջազգային հանրության համար, քան ԽՍՀՄ փլուզումը:
Հեղինակը նշում է, որ այսօր Ռուսաստանում էթնիկ մուսուլմանական զանգվածները կազմում են 15%, ընդ որում, այդ թիվը գնալով աճում է, քանի որ մուսուլմանական ընտանիքում մեկ կինը ծնում է միջինում 2.3 երեխա, իսկ քրիստոնեական ընտանիքներում` 1.1: Որոշ վերլուծաբաններ վստահ են, որ մուսուլմաններն արդեն 21-րդ դարում Ռուսաստանին կկանգնեցնեն ժողովրդագարական հեղափոխության առջև:
«Ալկոհոլիզմն ու ցածր ծնելիությունը հանգեցնում է տարեկան քրիստոնյա բնակչության 0.6 տոկոս նվազմանը, իսկ մուսուլմանական բնակչությունը մեծանում է: Արդեն մի քանի տարի անց մուսուլմանները կկազմեն ռուսական բանակի զորակոչիկների 50%-ը»:
Հեղինակի կարծիքով` հակամիգրացիոն տրամադրությունները, որոնք անցյալ շաբաթ հանգեցրին Բիրյուլյովոյի անկարգություներին, շատ ավելի լուրջ հետևանքներ կարող են ունենալ: