Քիչ առաջ դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:

 

Վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

 

Նշենք, որ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նախաքննական մարմնի կայացրած որոշման համաձայն` Վարդան Պետրոսյանը կձերբակալվի:

 

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը, մահացել են:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

 

 

Տեսանյութը` «Փաստինֆո»-ի: