ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով որոշմանը, համաձայն որի՝ Հայաստանը Մինսկում պաևտավորություն է ստանձնել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ չանել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետարքրքվեց. «Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին:
Ո՞րն է Մաքսային միության շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանն էլ մեկ այլ շահ: Բացատրեք մեզ՝ ո՞րն է Մաքսային միության շահը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է: Հիմա ի՞նչ, եթե այս հայտարարության դեմ Հայաստանը որևէ հայտարարություն անի, նշանակում է, որ Մաքսային միության շահերին դե՞մ է կատարվում: Բացատրեք մեզ՝ պատգամավորներիս…»:
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նախ ասաց, թե ՀՀ իշխանության բոլոր մարմինները ազատ են անել այնպիսի հայտարարություն, որոնք նպատակահարմար են գտնում այն իրավասության ներքո, որոնք սահմանում է սահմանադրությունը և որևէ մեկը չի կարող կաշկանդել՝ անելու այնպիսի հայտարարություններ, որոնք գտնում են նպատակահարմար: Ապա Տիգրան Սարգսյանը շեշտեց. «Այո, Դուք ճիշտ եք, ցավոք սրտի, դեռևս ոչ միայն Մաքսային միության անդամները, այլև ՀԱՊԿ շրջանակներում մենք տեսնում ենք, որ շատ հաճախ միջազգային ասպարեզներում մեր գործընկերները չեն պահպանում այն քաղաքական պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել և հաճախ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ընդհանուր շահերից: Եվ նման իրավիճակ ենք ունենք այսօր»:
Վարչապետը հավելեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումն այն է, որ պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան դառնալ Մաքսային միության լիակատար անդամ, ինչը նշանակում է, որ քաղաքական մակարդակներում Հայաստանի հարաբերությունները պետք է տարվեն այդ հունով, որը նպաստելու է լիակատար անդամակցությանը Մաքսային միության մեջ: Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց. «Ես չստացա իմ հարցի պատասխանը: Ես հարցնում եմ՝ մեր ո՞ր հայտարարությունը կարող է հակասել Մաքսային միության շահերին ու վեջապես հասկանանք՝ էդ շահը ո՞րն է Մաքսային միության»:
Շարունակությունն` այստեղ: