Բարաք Օբամայի քաղաքականությունից գոհ ամերիկացիների քանակը ռեկորդային անկում է գրանցել. միայն 37% ամերիկացիներն են աջակցում նրա վարած քաղաքականությանը. գրում է СBC News-ը' հղում կատարելով հանրության շրջաններում անցկացրած հարցմանը:
Հարցվածների 57%-ը հրաժարվում է աջակցել նախագահի քաղաքականությանը: Հոկտեմբերի վերջին անցկացրած համանման հարցումն ապացուցել էր, որ Օբամայից դժգոհ է բնակչության 48%-ը:
Հեռուստաալիքն Օբամայի ցածր վարկանիշը բացատրում է առողջապահության ոլորտում Օբամայի չհաջողված բարեփոխումներով: Համաձայն հարցման' այդ ռեֆորմից, որն անվանվել է Obamacare, արդեն հիասթափվել է բնակչության 61%-ը, մինչդեռ դրա կողմնակիցների քանակը կազմում է 31%: