ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնական կայքում երեքշաբթի օրը հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայց, որն արդեն ստորագրել է 633 մարդ:
Դիմումի հեղինակները դժգոհ են այն հանգամանքից, որ Ուկրաինան նոյեմբերի 21-ին որոշեց կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքերը:
«Մենք չենք կարող հաշտվել այն փաստի հետ, որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը և նրա կառավարությունը զրկում են ուկրաինացիներին արևմտյան քաղաքակրթություն դառնալու իրավունքից»,-ասված է հայցադիմումի մեջ:
Նրանք ԱՄՆ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել անձամբ Յանուկովիչի և նրա կառավարության անդամների նկատմամբ' ընդհուպ մինչև ԱՄՆ և ԵՄ նրանց մուտքը արգելելը: