Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի բեռնատարը Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թևոսյան փողոցի վրա գտնվող քանդված կամրջի մոտ, հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած ГАЗель մակնիշի 0253 Լ համարանիշի մեքենային և դիմել փախուստի: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին:

 

Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին: Ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ մի մասին դուրս են բերել մեքենայի ձախակողմյան դռնից, իսկ մյուս մասին դուրս են բերել՝ մեծ դժվարությամբ պատից հեռացնելով ГАЗель-ը: Մանրամասն` այստեղ: